Հայաստանում բնակչության բնական աճը 2011թ. կազմել է 4,7 պրոմիլ (0,47%), ինչը 0,5-ով պակաս է 2010թ. ցուցանիշից (5,2 պրոմիլ): Բացարձակ թվերով արտահայտած`հանրապետության բնակչությունը 2011թ. ընթացքում աճել է 15 417 մարդով (2010թ. աճը կազմել է 16 904):

2011թ. ընթացքում ընդամենը 23 160 տղա եւ 20 287 աղջիկ է ծնվել, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն տարվա ընթացքում մահացության թիվը կազմել է . 28 030, որից 14 650-ը` տղամարդիկ:

2010 թվականին ծնելիությունը  1 400-ով ավելի է եղել` 44 825, որից 23 969-ը տղաներ են եղել, 20856-ը` աղջիկներ: Մահացության թիվը եղել է 27 921, որից 14 593-ը տղամարդիկ են, 13 328-ը` կանայք:

Մինչեւ մեկ տարեկան երեխաների մահացությունը մնացել է նույն մակարդակի վրա (514-ը 512-ի փոխարեն): Տղաների շրջանում այն նվազել է` 311-ից մինչեւ 293, աղջիկների մոտ աճել` 201-ից մինչեւ 221:

2010-11 թթ. հազար մարդու համամասնությամբ ամուսնությունների քանակն աճել է 5,5-ից մինչեւ 6,0-ի, իսկ ամուսնալուծություններինը` 0,9-ից մինչեւ 1,0-ի: