Հայաստանի 2012 թ. պետական բյուջեում նախատեսված սոցիալական փաթեթի արժեքը յուրաքանչյուր անձի համար 132 հազ. դրամ է, որտեղ 52 հազ. դրամը նախատեսված է որպես բժշկական ապահովագրության պարտադիր վճար: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ռոսգոսստրախի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:
Նրա տեղեկացմամբ` սոցիալական փաթեթում բազային բժշկական ապահովագրություն նախատեսվել է նրա համար, որ բժշկական ապահովագրության չդիմեն բացառապես առողջական խնդիրներ ունեցող հանրային ծառայողները: 52 հազար դրամի դիմաց բժշկական ապահովագրության արժեքը կազմում է 3.8 մլն դրամ: Սակայն ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել նաեւ ընդլայնված փաթեթներ:
Հիշեցնենք, որ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթը կարելի է օգտագործել 4 ուղղություններով. առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի սպասարկում, հանգիստը Հայաստանում եւ ԼՂՀ-ում, երեխայի ուսման վարձ:



























