Ես չեմ կարող չհամաձայնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ եթե մենք իշխանության չգայինք, Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին կդադարեր գոյություն ունենալուց։ Այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։
Ինչպես նշել է պատգամավորը, Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ժողովուրդը ժողովրդավարության կողմում էին։
«Հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ այս հիմքի վրա։ Այս ամբողջ ընթացքում հենց այս լեգիտիմությունն էր, որը թույլ տվեց Հայաստանին անցնել այս դժվարին ճանապարհը»,- ասել է Վարդանյանը։





























