Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ եւ քննարկվող օրենքի նախագծի հեղինակ Անուշիկ Աղինյանը ազգակցական կապ ունի հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանի հետ։ Այս մասին հանձնաժողովի նիստում, որը վերաբերում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան չեղյալ համարելուն, հայտարարել է ինքը՝ Սերգեյ Աղինյանը, փաստաբան Արամ Օրբելյանի հարցին ի պատասխան։
Պարզվել է, որ Անուշիկ Աղինյանը Սերգեյ Աղինյանի հորեղբոր թոռնուհին է։
Փաստաբանի խոսքով՝ սա կարող է հիմքեր ստեղծել Սերգեյ Աղինյանի անաչառ գործելու հետ կապված։
Օրբելյանը հայտարարել է, որ բացարկի միջնորդություն կներկայացնի։





























