Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումի ընդունումը։
Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Ահմեդ Դացութօղլուն նշել է, թե շնորհակալություն է հայտնում ցեղասպանությունների օրինագծի դեմ հանդես եկած ֆրանսիացի սենատորներին։
Նա պնդել է, թե այդ սենատորները դուրս են եկել ազատ միտքը դատապարտողների դեմ։
«Այս համատեքստում վստահում ենք Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին։ Միշտ կարեւոր է, որ իրավունքն ավելի բարձ լինի քան քաղաքականությունը։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ թուրք հասարակությանը, որ սառնասրտորեն վերաբերեցին ընդունված որոշումը։ Եթե պատմությունը չդատապարտվի, թուրք-ֆրանսիական հարաբերությունները նոր թափ կհավաքեն»,-ասել է Դավութօղլուն։




























