Փետրվարի 18-ին կկայանա «Երկրապահ» կամավորականների միության հերթական համագումարը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի` ԵԿՄ-ին մոտ կանգնած աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` համագումարի ժամանակ ելույթ է ունենալու ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:Նա հանդես կգա զեկույցով, կամփոփի նախորդ տարվա աշխատանքները եւ կներկայացնի նաեւ անելիքները:

Համագումարին ելույթ կունենա նաեւ վերստուգիչ հանձնաժողովը, կներկայացվի նաեւ ֆինանսական հաշվետվություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` համագումարի ավարտին կընդունվի հայտարարություն` հաջորդ տարվա անելիքների մասին: Առայժմ առաջիկա ընտրությունների հետ կապված որեւէ հայտարարություն նախատեսված չէ, լավագույն դեպքում կոչ կանեն ակտիվ մասնակցել դրանց: