Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում «Արի տուն» ծրագիրը 2012 թվականին կմեկնարկի հունիսին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբեր: Այդ մասին նշված է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում: Ծրագրի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչեւ 800 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում: Նախատեսվում է նաեւ կազմակերպել «Արի տուն» ամառային ճամբար, ուր ծրագրի մասնակիցները կհյուրընկալվեն հայաստանցի իրենց հասակակիցների հետ:

Ծրագրի յուրաքանչյուր փուլի տեւողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2012 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-16 եւ 17-20 տարեկանների համար:

Սփյուռքահայ երիտասարդները իրենք կհոգան ճանապարհածախսը: ՀՀ պետական բյոջեից հատկացվելու է 75 մլն դրամ:

Նշենք, որ «Արի տուն» ծրագիրը իրականացվում է 2010 թվականից: