Հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը, Թրամփի երբեմնի նվիրված կողմնակիցը, հայտարարել է Կոնգրեսից իր հրաժարականի մասին, հայտնում է BBC-ն։

«Ես հրաժարական եմ տալիս, հունվարի 5-ը կլինի իմ վերջին օրը գրասենյակում։ Անհամբեր սպասում եմ նոր ճանապարհի սկզբին», — գրել է նա։

Տեսաուղերձում Գրինը թվարկել է իր ձեռքբերումները և քննադատել Թրամփին՝ ենթադրելով, որ հանրապետականները կպարտվեն միջանկյալ ընտրություններում։

Գրինը քննադատել է ԱՄՆ նախագահին «Էփշտեյնի ֆայլերի» և այլ հարցերի պատճառով, իսկ նրանց հակամարտությունը վերջին շաբաթներին վերածվել է հրապարակային կոնֆլիկտի։