ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հայտարարությամբ վենեսուելական «Լոս Սոլես» կարտելը ճանաչվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն․ որոշումը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 24-ին, ինչը կարող է սրել լարվածությունը ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ կառավարությունը բացահայտորեն մեղադրում է խմբավորումը, որի անվանումը թարգմանվում է որպես «Արևների կարտել», այն բանում, որ այն ղեկավարում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման և Կարիբյան ավազանում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակաթմրանյութային գործողությունների ակտիվացման ֆոնին։
Նոյեմբերին տարածաշրջան է ժամանել աշխարհի ամենամեծ ավիակիր «Ջերալդ Ռ. Ֆորդ»-ը, ինչը Մադուրոյի վարչակազմում մտահոգություններ է առաջացրել, որ ԱՄՆ-ն կարող է պատրաստվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն արդեն ձեռնարկել էր ուղիղ գործողություններ՝ Վենեսուելայի ափերի մոտ ոչնչացնելով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող նավերը։ Ընդդեմ աճող հակամարտության, հանգստյան օրերին մի քանի ավիաընկերություններ չեղարկել են բոլոր չվերթները Վենեսուելա և Վենեսուելայից՝ հետևելով ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FTO) զգուշացմանը։
«Լոս Սոլես» կարտելն այժմ ընդգրկվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, որտեղ արդեն ներառված են իսլամիստական խմբավորումներ և հզոր նարկոկարտելներ՝ մեքսիկական, էկվադորական, կոլումբիական, ինչպես նաև Վենեսուելայի տխրահռչակ «Տրեն դե Արագուա»-ն։





























