ՄԱԿ-ի ԱԽ-ը համաձայնեցրել է Սիրիայի մասին բանաձեւը, որը կոչ է անում երկրում դադարեցնել արյունահեղությունը: Սակայն, փաստաթուղթը նախքան քվերակությունն ուղարկվելու է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների մայրաքաղաքներ հաստատվելու համար:

ԱԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է , որ  կա տեքստ, որի մասին կզեկուցվի մայրաքաղաքում, եւ միայն հետո պարզ կդառնա արդյունքը: ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն ավելացրել է, որ աշխատանքը շարունակվում է: Նա հուսով է, որ վերջնական տեսքով տեքստը կհրապարակվի այսօր` փետրվարի 3-ին, երեկոյան կամ վաղն առավոտյան: Սակայն, նշել է Ռայսը, ամեն ինչ կախված կլինի ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամ երկրների մայրաքաղաքներում այդ բանաձեւի համաձայնեցումից:  

Ըստ BBC-ի տեղեկության` Ռուսաստանը հասկացնել է տվել, որ եթե Սիրիայի բանաձեւի նոր նախագիծը քվեարկության դրվի փետրվարի 3-ին, ապա նա կօգտվի ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած վետոյի իր իրավունքից: Ռուսական ներկայացուցիչները հայտարարել են, որ Մոսկվայի հետ խորհրդակցելու համար իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր:

Ավելացնենք, որ նախօրեին արդեն Սիրիայի հարցով բանաձեւի տեքստը մեղմացվել է Ռուսաստանի համաձայնությունն ստանալու ակնկալիքով: Մասնավորապես, նրանից հանել են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականին վերաբերող բացահայտ կոչը, հաղորդում է «Ռոսբալտը»: