«Թալիբան» շարժման ղեկավարությունը ակնկալում է վերադառնալ Քաբուլ 2014թ. Աֆղանստանի տարածքից օտարերկրյա զորքերի հեռանալուց հետո: Այս մասին ասվում է ԿՀՎ-ի գաղտնի զեկույցում, որը կազմել են Քաբուլի մերձակայքում գտնվող Բագրամի ԱՄՆ ռազմաօդային ուժերի կայանի զինծառայողները:
Զեկույցը կազմվել է ավելի քան 4 հազար բռնված թալիբների եւ «Ալ Կաիդայի» անդամների հարցաքննությունների հիման վրա:
Թալիբները համոզված են, որ առանց ՆԱՏՕ-ի աջակցության Համիդ Քարզայի վարչակարգը կտապալվի 2-20 օրվա ընթացքում:
ՆԱՏՕ-ում միաժամանակ հայտնել են, որ զեկույցը ընդամենը ձերբակալված թալիբների տեսակետի վրա է հիմնված, ոչ թե տեղեկատվության խոր վերլուծության: Ամեն դեպքում, գերգաղտնի փաստաթուղթը, որը պատահաբար բացահայտել են լրատվամիջոցները, հասարակության համար ուշագրավ է Աֆղանստանի 11 տարի շարունակվող պատերազմի համար վճարված գնի տեսանկյունից: Պենտագոնը կրկին պնդում է, որ պակիստանյան ISI հետախուզությունն օգնում է թալիբներին մարտնչել ՆԱՏՕ-ի ուժերի դեմ: Պակիստանի հատուկ ծառայությունների գլխավոր նպատակը Աֆղանստանում վերահսկողության պահպանումն է եւ Քաբուլը Հնդկաստանի իշխանության տակ անցնելուց զերծ պահելը:
Թեեւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 130-հազարանոց զորքի ներկայությանը, այդ երկրում բռնության մակարդակը, ՄԱԿ-ի պնդմամբ, ամենաբարձրն է 2001թ.-ից սկսած, երբ թալիբները ստիպված էին լքել Քաբուլը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























