Թերթը գրում է, որ այսօր ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շտաբի հերթական նիստն է կայանալու: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ շտաբի նիստերին հիմնականում մասնակցում են միայն Աբրահամյանի յուրային պատգամավորներն ու նախարարները, իսկ ՀՀԿ խորհրդի անդամներից շատերը պարզապես չեն իմանում` ինչ է կատարվում շտաբում: «Ավելին, տեսակետ կա, որ ՀՀԿ շտաբում այսօր հավաքված են ազգի բարձրաստիճան գործազուրկներն ու ՀՀԿ-ից քշվածները: ՀՀԿ-ից շտաբի նիստի մասին լուրերը պաշտոնապես ճշտել չի հաջողվել, քանի որ էդուարդ Շարմազանովը տարբեր առիթներով հայտարարել է, թե ՀՀԿ շտաբ չի գործում, եւ այն կձեւավորեն միայն ԸՕ նախատեսած ժամկետներում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:



























