Փետրվարի 2-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել` 01.02-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակն իր գույքով` 12 քմ: