Թուրքիայի խորհրդարանում ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայաքրի նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյե Օնդերը անդրադարձել է Դինքի դատավարությանը կայացրած որոշմանը:
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ` թուրք պատգամավորը նշել է, թե դատավճռում որոշում կայացվեց, թե Դինքի սպանության մեջ չկար հանցախումբ, ինչը նշանակում է, որ հենց պետությունն է ստանձնել Դինքի սպանությունը: «Դինքի սպանության գործով դատավարությանը պատիժ ստացած անձը պատժվեց համբուրգեր վաճառող ընկերությանը վրա (Mc donalds-խմբ) ռումբ նետելու համար: Թուրքիայում հայ քաղաքացու կյանքը համբուրգեր վաճառող ամերիկյան ընկերության չափ կարեւոր չէ: Համբուրգեր վաճառողին չես կարող դիպչել, սակայն հային կարող ես սպանել, քրդին կարող ես տանջել»,-ասել է Սըրրը Սուրեյե Օնդերը:
Նշենք, որ սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:




























