Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման նախագիծը մտել է եզրափակիչ փուլ, հայտնում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։

Ռեսուրսի տեղեկությամբ, նախատեսված 162 կիլոմետրից արդեն գնվել է 93 կիլոմետր հող, մնում է ավարտել աշխատանքները մնացած 69 կիլոմետր հատվածում։

Միաժամանակ Իրան է ժամանել ռուսաստանյան Caspian Service ընկերության գլխավոր տնօրենը՝ 1,6 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագրի վերջնականացման համար։

Սպասվում է, որ առաջիկայում իրանական կառավարական պատվիրակությունը կայցելի Մոսկվա՝ վերջնական գործադիր համաձայնագիրը ստորագրելու նպատակով։

«Այս գծի ավարտը թույլ կտա փակել միջազգային «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի բացակայող հիմնական օղակը, ինչը Իրանին մոտեցնում է Եվրասիայի կենտրոնական տարանցիկ հանգույց դառնալուն», – ընդգծում է ալիքը։