Ռուսաստանի նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը պատմել է իր սովորությունների մասին. նա բջջային հեռախոսից չի օգտվում, չի նստում ավտոմեքենայի ղեկին, երբեք չի նախաճաշում, իսկ կոստյումները կարում է մի դերձակի մոտ: Նա կազմվածի պահպանման համար զբաղվում է սպորտով:

Միլիարդատերը նաեւ նշել է, որ փողերի մեծ քանակությունը հնարավորություն է տալիս ունենալ ազատ ժամանակ եւ չծախսել այն կենցաղային հարցերի լուծման վրա:

«Մոսկովսկիե Նովոստի»-ին տված հարցազրույցում Պրոխորովը հաղորդել է, որ ինքը չունի բջջային հեռախոս, ուստի բոլոր այն տեղեկությունները, թե իրեն զանգահարել են Սպիտակ տնից կամ Կրեմլից, հեքիաթներ են: Պրոխորովի խոսքով, նա իրեն ժամանակակից մարդ է համարում, քանի որ յուրացրել է iPad–ից օգտվելու տեխնիկան: