Լրատվամիջոցները, հղում անելով Լոնդոնում հիմնադրված «Մարդու իրավունքների պահպանումը դիտարկող սիրիական կենտրոնին» (OSDH), հաղորդում են, որ խռովարար Հոմս քաղաքը Սիրիայում ենթարկվել է հրետանային գնդակոծման, զոհերի թիվը կազմել է 217 մարդ:
«Ալ-Արաբիա» եւ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքները Սիրիայի փողոցներից կադրեր են հեռարձակում, որոնցում գետնին պառկած հարյուրավոր մարմիններ են երեւում:
Իրավապաշտպան OSDH կազմակերպության ղեկավարը Սիրիայում տեղի ունեցողն անվանել է «իսկական ջարդ» եւ պահանջել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անհապաղ միջամտությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, հունվարի 31-ին Սիրիայում ավարտվել է Դամասկոսի արեւելյան արվարձաններում զինված հանցավոր խմբավորումների անդամների հետապնդումը:
«Վերջին երեք տարիների ընթացքում անվտանգության մարմինները հատուկ գործողություններ են իրականացրել Դումայի, Հարասթայի, Սակբայի, Համուրիայի եւ Քաֆր Բաթնայի շրջաններում, որտեղ հետապնդել են զինված հանցագործ խմբավորումների անդամներին, որոնք սպանել, առեւանգել եւ ահաբեկել են մարդկանց, այդ թվում` կանանց եւ երեխաներին», - ասվում է Սիրիայի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ վերջին ժամանակներում Դամասկոսի արեւելյան արվարձանները գրաված գրոհայինները զինված են եղել զենքի ամենաժամանակակից տեսակներով, այդ թվում` ամերիկյան եւ իսրայելական արտադրության»:




























