Ասադի վարչակարգի հակառակորդները ավերածություններ են գործել սիրիական դեսպանատանը: Դեպքը պատահել է փետրվարի 3-ին:
Բացառապես սիրիացիներից բաղկացած ամբոխը ներխուժել է գերմանական մայրաքաղաքում գտնվող իրենց երկրի դեսպանատան շենք. Վարչակարգի դեմ պայքարողները սկսել են ավերել կահույքը, ուրիշները սկսել են շինության պատերը փլել` տարբեր կարգախոսներ արտասանելով: «Խրախճանքին» վերջ են դրել դեպքի վայր ժամանած ոստիկանները, հաղորդում է dpa-ն:
Ինչպես պատմել են գերմանական ոստիկանության ներկայացուցիչները, հարձակվողները կոտրել են դեսպանատան դռները եւ որոշակի քանակությամբ կահույք: Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են եւ ներկա պահին սպասում են պաշտոնական մեղադրանքի ներկայացմանը, հաղորդում է Associated Press-ը:
Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է պատահածը եւ ընդգծել, որ միջազգային նորմերին համապատասխան` երկրի կառավարությունն ամեն ինչ անում է այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտպանելու համար:
2011թ. Մարտին Սիրիայում ապստամբություն բարձրացնելու պահից Բաշար Ասադի կողմնակիցները աշխարհի շատ երկրներում սիրիական դեսպանատների վրա հարձակվելու փորձեր են ձեռնարկել: Մասնավորապես, ցուցարարները ներխուժել են Վիենայի, Ժնեւի եւ Ամմանի դիվանագիտական գրասենյակներ, հիշեցնում է Lenta.ru-ն:



























