Հայէկոնոմբանկը մեծ սիրով և ոգևորությամբ ստանձնել է «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի գլխավոր հովանավորությունը: Թբիլիսի մեկնելուց առաջ Բանկը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի պատվիրակի՝ 12-ամյա Ալբերտ Արմենակյանի հետ` ևս մեկ անգամ հիացմունք հայտնելու և հաջողություն մաղթելու համար:

«Այս ստեղծագործությունը ոչ մեկին անտարբեր չի թողնում, և մենք ևս բացառություն չենք: Մենք անչափ ոգևորված ենք այս ստեղծագործությամբ և առավել քան վստահ ենք, որ Ալբերտը մեծ հաջողություն է ունենալու: Հայէկոնոբանկի ղեկավարությունն ու անձնակազմը շատ ուրախ են սատարել Ալբերտին այս կարևոր ճանապարհին:

Բառերով դժվար է նկարագրել, թե որքան բարություն, ջերմություն ու լույս կա Ալբերտի մեջ: Մենք հավատում ենք, որ Հայաստանն այս տարի ունի հաջողելու բոլոր նախադրյալները: Եվ ի սրտե հաջողություն ենք մաղթում Ալբերտին և Առաջին ալիքի թիմին», - նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը: 

Հանդիպմանը մասնակցած երեխաները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն ուղղեցին Ալբերտին. նրանք հիացած էին Ալբերտի աշխատասիրությամբ, վճռականությամբ և դրական էներգիայով: Տաղանդավոր տղան խորհուրդ տվեց երեխաներին երբեք չհանձնվել, եթե կա երազանք, և ամեն ինչ անել նպատակին հասնելու համար: 

Երեխաները նաև նվերներ էին պատրաստել Ալբերտի համար: Նրանցից մեկը, երգից և տեսահոլովակից ոգեշնչված, նվեր-կտավ էր պատրաստել: Մյուսն իր հետ Բանկի խորհրդանշական արջուկն էր բերել՝ հույսով, որ այն կօգնի Ալբերտին հաջող ելույթ ունենալ: 

Երեխաներն Ալբերտի հետ միասին Brave Heart երգից մի հատված երգեցին՝ անկեղծորեն ոգևորելով նրան և համոզմունք հայտնելով, որ այս տարի Հայաստանը հաղթելու է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

1.JPG (205 KB)

2.JPG (117 KB)

3.JPG (194 KB)

5.JPG (177 KB)

6.JPG (156 KB)

7.JPG (233 KB)

8.JPG (180 KB)

9.JPG (168 KB)

10.JPG (170 KB)

11.JPG (163 KB)

12.JPG (161 KB)