Թերթը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն: «Մեր տեղեկություններով` երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ է հաստատել «Ժողովուրդ»-ի տեղեկությունը: Նրա խոսքերով` վտանգն արդեն անցել է, եւ զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի. «Ճնշման տատանման հետ կապված մի քիչ խնդիր կա, հուսով ենք` դա էլ կնորմալանա: Աչքերի հետ կապված բան չկա: Կաթված էլ չի եղել»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Տեղադրություն




























