Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Ուկրաինայի հարցը՝ «փորձելով առաջ շարժվել», Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ելիսեյան պալատը։
Ըստ Մակրոնի՝ հեռախոսազրույցը տևել է 40 րոպե։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ հեռախոսազրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ըստ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի՝ Ուկրաինայի դաշնակից երկրների առաջնորդները հինգշաբթի տեսակոնֆերանս կանցկացնեն, քանի որ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնելու համար։
Այս զանգը տեղի է ունեցել, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել՝ անվտանգության ապահովման պայմանով։
Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները երկուշաբթի աջակցություն են հայտնել Զելենսկուն՝ կասկածանքով վերաբերվելով պատերազմը դադարեցնելու ԱՄՆ վերջին առաջարկության որոշ մասերին։





























