Թերթը գրում է, որ գաղափարախոսության եւ գաղափարակիրների լուրջ ու վստահելի բազան ԲՀԿ-ի ամենթույլ կողմն է, որովհետեւ այն գաղափարախոսության վրա խարսխված կուսակցություն չէ: «Մինչդեռ հաջողության հասնելու ամենալուրջ կռվանը հենց գաղափարախոսական պոտենցիալն է: Այս ռեսուրսի բացակայությունը  ԲՀԿ-ին, իհարկե, բավարար ճկունություն է հաղորդում եւ կենսունակ է պահում միայն այն պատճառով, որ կուսակցությունների գաղափարականությունը այսօր հանրային պահանջարկ չունի: Դրա համար էլ այս բացը լրացվել է` շեշտը քանակական կողմի վրա դնելով: Արդյունքում` ԲՀԿ-ում լցվել է պատեհապաշտների, կարիերիստների, հարմարվողների մի մեծ բանակ, որին կուսակցության հետ իրական ոչ մի արժեք չի կապում: Ակնհայտ է, որ խորտակվող նավը լքող առնետների նման առաջինը հենց նրանք են փախչելու, եթե տեսնեն, որ ԲՀԿ-ն դադարում է իրենց անձնական խնդիրների լուծման միջոցը լինելուց»,- գրում է «Երկիր»-ը: