Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԹԻԼԵՔՍ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների ներկրման և վերամշակման՝ դռների, պատուհանների և ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 41 մլն դրամի ներդրում սարքավորումների և 85 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 425 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 12-ի՝ 425 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 85․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․9 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պահածոյացված ձիթապտղի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղեր 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 345 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազտվեց նաև «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հիմանական արտադրատեսակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 30 աշխատատեղ 230 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 36-ի՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաև «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել տնտեսական քիմիայի արտադրատեսակների արտադրության համար, որոնք ներառում են մաքրող, ախտահանող, սպիտակեցնող և սոսնձող միջոցներ, ինչպես նաև պոլիուրեթանային փրփուրներ՝ սենդվիչ պանելների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 400 մլն դրամի ներդրում հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղեր 270 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 136 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8 մլն դրամ։