ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 381,84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 447,02 դրամ (աճել  է 2,81  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,82  դրամ (նվազել է 0,10 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382,5 դրամով, վաճառվում է 384-385,5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-443,5 դրամով, վաճառվում է 446,5–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4,65-4,78 դրամով, վաճառվում է 4,92-5,10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 384,5 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 դրամով:

Ռուբլին գնվում է 4,72 դրամով, վաճառվում է 4,83-4,85 դրամով: