Փետրվարի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում անանցանելի ավտոճանապարհներ չկան:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ձնաբքի և մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը:
Վրաստանի Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները եղանակի վատթարացման և հնարավոր ձնահոսքի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են:




























