Հայ ազգային կոնգրեսն ազատական ուժ չէ եւ ՀԱԿ-ի լիդերները առիթ ունեցել են հայտարարելու, որ  իրենք ավելի շատ սոցիալ դեմոկարտական, քան ազատական ուժ են: Այս մասին, այսօր` փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նա հայտարարեց, որ բնավ չի պատրաստվում քննադատել ՀԱԿ-ին, քանի որ քննադատողներն առանց այդ էլ շատ են:

Խաչատուր Քոքոբելյանը, խոսելով ՀԱԿ-ից դուրս գալու պատճառների մասին, նշեց, որ իրենք ավելի շատ ազատականներ եւ դեմոկրատներ են, հետեւաբար գտել են, որ անհրաժեշտություն կա հավաքվել մի տանիքի եւ դրոշի տակ: Ըստ «Ազատ Դեմոկրատներ»-ի նախագահի, ՀԱԿ-ից անջատվելու հիմնական պատճառններից մեկն էլ ՀԱԿ-ի հիմնական լիդերների հետ ունեցած տարաձայնություններն են  կազմակերպչական, ռազմավարության եւ մարտավարության ձեւերի ընտրության հարցերում: