Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է օժանդակել Արգենտինային` Մեծ Բրիտանիայի դեմ մղվող փաստացի պատերազմում: Այդ մասին Չավեսը հայտարարել է Ամերիկայի համար Բոլիվարիանյան այլընտրանքային դաշինքի (ALBA) անդամ երկրների կոնֆերանսի ժամանակ, որի մեջ ընդգրկված են Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, Էկվադորը, Նիկարագուան, Դոմինիկան, Անտիգուան եւ Բարբուդան, Սենտ-Վինստենտը եւ Գրենադինին:

«Վենեսուելան այլեւս հզոր գերտերություն չէ, բայց մենք ունենք զորք եւ կամք իմպերիալիստների ագրեսիային դիմակայելու համար»,-հայտարարել է Չավեսը` մեկնաբանելով Ֆոլքլենդում հակամարտության կրկնման հնարավորությունը:

Համատեղ քննարկումների ընթացքում  ALBA-ի անդամ երկրները որոշում են ընդունել փակել իրենց նավահանգիստները Ֆոլքլենդի նավերի համար: 2011-ի վերջին նման որոշում են ընդունել Արգենտինան եւ Բրազիլիան: ALBA-ի մասնակիցները եւս իրենց օժանդակությունն են հայտնել Արգենտինային Ֆոլքլենդի շուրջ ստեղծված իրադրության առթիվ, սակայն պատերազմի դեպքում նրան օժանդակելու պատրաստակամություն է հայտնել միայն Չավեսը, հաղորդում է Europa Press  գործակալությունը: