Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն` շինարարությունը Հայաստանում 2011 թ. նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11.5 %-ով: Շինարարական աշխատանքների ընդհանոր ծավալը կազմել է 480 մլրդ դրամ:
Պետական բյուջեի, համայնքների ու Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող շինարարությունն աճել է: Նվազման հիմնական պատճառը միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ, մասնավոր կազմակերպությունների եւ անհատ անձանց կողմից շինարարության ծավալների կրճատումն է:
Այսպես` շինարարության մոտ 45 %-ն իրականացվում է կազմակերպությունների հաշվին, սակայն այստեղ առկա է 13.5 % անկում:
Շինարարության երկրորդ խոշոր դոնորը (85 մլրդ դրամ) պետական բյուջեն է, որը 15.2 %-ով ավելացրել է շինարարության ֆինանսավորումը: Սակայն ամենամեծ աճ արձանագրվել է համայնքների մասով` 5.9 անգամ: Համայնքների կողմից իրականացվող շինարարությունը (մոտ 30 մլրդ դրամ) գրեթե հավասարվել է միջազգային կազմակերպութունների ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալներին:
Միջազգային բոլոր դոնորները էապես նվազեցրել են շինարարության ֆինանսավորումը, բացառությամբ Գերմանիայի զարգացման բանկի, որն ընդհակառակը` 2.2 ագամ աճ է ապահովել:
Հայ առաքելական եկեղեցում կողմից իրականացվել է մոտ 3.5 մլրդ դրամի շինարարություն, աճը 13.8 % է:
Մեծ անկում կա բնակչության կողմից իրականացվող շինարարության մասով` մոտ 30.5 %: Բնակչությունը 2011 թ. իրականացրել է մոտ 77 մլրդ դրամի շինարարություն:




























