Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն, այսօր` փետրվարի 7-ի կեսգիշերին, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու ներարկիչ, մեկի մեջ՝ 4 մլ, մյուսում՝ 1,5 մլ լուծույթներով:
Բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























