Նավթի գները երկուշաբթի առավոտյան բարձրանում են՝ անցյալ ուրբաթ կտրուկ անկումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.64 դոլարով (1.06%)՝ հասնելով 61.28 դոլարի մեկ բարելի համար։ Անցյալ ուրբաթ օրը պայմանագիրը նվազել է 1.60 դոլարով (2.57%)՝ հասնելով 60.64 դոլարի մեկ բարելի համար։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) փետրվարյան WTI հում նավթի ֆյուչերսները բարձրացել են 0.60 դոլարով (1.06%)՝ հասնելով 57.34 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ նստաշրջանում այս պայմանագրերը նվազել են 1.61 դոլարով (2.76%)՝ հասնելով 56.74 դոլարի մեկ բարելի համար։