Հայաստանի ներքաղաքական կյանքում 2025–ին երկու կարեւոր պատմական նշանակության իրադարձություն տեղի ունեցավ։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

«2018թ.–ից սկսած առաջին անգամ ԱԱԾ նկուղները լցվեցին տարբեր հարցազրույցներ, քաղաքական բովանդակություն գեներեացրած մարդկանց կողմից, այսինքն 2018–ից հետո ԿԳԲ պադվալներն ազատված էին քաղաքական պատճառներով կալանավորված մարդկանցից, իսկ հիմա այս գործընթացը նորովի սկսվեց։ Օրինակ, Սամվել Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց են տվել եւ հայտնվել ԱԱԾ նկուղներում։ Երկրորդ, բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնապես սկսեցին զբաղվել եկեղեցակաների սեռական կյանքով եւ եկեղեցում պառակտություն ստեղծեցին։ Արտաքին քաղաքական իմաստով երեք կարեւոր բան տեղի ունեցավ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց, Հայաստանը միակողմանի տրամադրեց անխոչընդոտ ճանապարհ եւ որեւէ այլ փաստաթուղթ չստորագրվեց, որ Հայաստանը կստանա մեկ այլ անխոչընդոտ ճանապարհ, Հայաստանը պաշտոնապես Ադրբեջանից ստացավ պահանջ խմբագրելու հայկական օրենսդրությունը»,– ասել է Խաժակյանը։