Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի տարածքում գործող ստորաբաժանումների 2011 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:
«Տարեցտարի մեր համագործակցությունն ավելի է ընդլայնվում եւ ամրապնդվում: 2012 թվականի մեր անելիքնեը շատ են եւ վստահ եմ, որ սերտ համագործակցության շնորհիվ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել առավել արագ եւ օպերատիվ»,- նշել է Տարոն Մարգարյանը: Ամփոփելով եւ գնահատելով կատարված աշխատանքները` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ ոլորտում դեռ շատ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ եւ շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին աջակցության համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի տարածքում գործող ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ 2011 թվականի գործունեության ընթացքում ձեռք բերված բարձ ցուցանիշների, արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրսեւորած կարեւորագույն առաջադրանքների կատարման համար խրախուսվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով եւ շնորհակալագրերով:




























