Միջազգային առեւտրի մասին տվյալներն անշեղորեն ցույց են տալիս Թուրքիայի եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների միջեւ առեւտրի աճի միտումները, չնայած նրան, որ Անկարան սպառնացել էր տնտեսական առումով վրեժ լուծել մարդկության դեմ հանցագործությունը պաշտոնապես ճանաչած երկրներից, գրում է «Asbarez»-ը:
Տնտեսական զարգացման կազմակերպության կազմած առեւտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջավոր տասը երկրներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի հետ երկկողմ առեւտրում աճ են արձանագրել:
Ցուցակի վերնամասում Ռուսաստանն է (912% աճ Թուրքիայի հետ առեւտրում 1995թ.-ից, երբ ճանաչվել էր Հայոց ցեղասպանությունը), Հունաստանը (399%` 1996թ.-ից), Սլովակիան (298%` 2004թ.-ից), Ֆրանսիան (257% ` 2001թ.-ից),, Բելգիան (174% ` 1998թ.-ից), Կանադան (148%` 2004թ.-ից):
«Վերջին մի քանի տասնամյակում Թուրքիան կանխատեսելի մոդել է սահմանել. այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարցը դիտարկման դնելիս մի քանի շաբաթ առաջ նա սպառնում է համապատասխան կառավարության հետ իր կապերի կրճատմամբ, այդ թվում` տնտեսական խիստ պատժամիջոցներով, - ասում է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը: - Սակայն ընդհանուր վիճակագրական տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ Թուրքիան դրա հետ մեկտեղ, այդ սպառնալիքներն արագ վերացնելու եւ բիզնեսին վերադառնալու մեծ փորձ ունի»:
Այս գրաֆիկների պատճենները ուղարկվել են ԱՄՆ Կոնգրեսի գրասենյակներ, դաշնային կառավարական հաստատություններ, ինչպես նաեւ վաշինգթոնյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտենատար անձանց:





























