Հայաստանում 2026 և 2027 թվականներին իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4,8%: Տվյալները հայտնի են դարձել ՄԱԿ-ի հրապարակած զեկույցից:
Վրաստանում այդ ցուցանիշը կանխատեսվում է 5,4%՝ 2026 թվականին և 5%՝ 2027 թվականին։
Ադրբեջանում իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2,7%՝ 2026 թվականին և 2,6%՝ 2027 թվականին։
Գնաճը Հայաստանում կանխատեսվում է 3,1%՝ 2026 թվականին և 2,7%՝ 2027 թվականին։



























