Հայկական առաքելական եկեղեցու երուսաղեմյան պատրիարք Թորգոմ Մանուկյանը հունվարի 19-ին կաթվածից եւ թոքաբորբի բարդացումից հետո հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնում է պատրիարքարանը, գրում է «Asbarez»-ը:
Պատրիարքը հունվարի 19-ին «Հադասա էյն Քերեմ» հիվանդանոց է տեղափոխվել համարյա անգիտակից վիճակում:
93-ամյա հոգեւոր առաջնորդի սիրտը հանկարծակի կանգ է առել, եւ թեպետ բժիշկները կարողացել են նրան արագ վերակենդանացնել, սակայն դեռեւս նրանք չեն կարողանում նրան գիտակցության բերել:
Արքեպիսկոպոսը նաեւ Պարկինսոնի հիվանդությամբ եւ հիպերտոնիայով է տառապում: Ներկայումս բժիշկները շարունակում են նրա թոքերի բուժումը:
Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Սինոդը հունվարի 30-ին հավաքվել է եւ արքեպիսկոպոս Նուրքան Մանուկյանին նշանակել պատրիարքի տեղապահ` ամենօրյա գործերը կառավարելու համար:




























