Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո`անհետանում:
Նման քիմիական նյութ արտադրում է անգլիական «Լանթրադե Գլոբալ Սապպլիես ԼԹԴ» ընկերությունը:
Նշված նյութի եւ դրոշմակնքման բարձիկների արժեքը, համաձայն «Լանթրադե Գլոբալ Սապպլիես ԼԹԴ»-ի ներկայացրած նախահաշվի, կազմում է շուրջ 13,8 մլն դրամ (մոտ 36 հազ. դոլար), մաքսազերծման համար անհրաժեշտ գումարը` 3 մլն դրամ (մոտ 7.8 հազ. դոլար): Ընդամենը պահանջվում է 16.9 մլն դրամ (43.8 հազ. դոլար):
Նշված գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից, հարցը ներառված է փետրվարի 9-ի կառավարության նիստի օրակարգում:



























