Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի շենքերից մեկի 5-րդ հարկից վայր է ընկել 4-ամյա մի երեխա, ով ընդամենը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ 4-ամյա երեխան բացել է պատուհանը եւ դուրս նայել, սակայն կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել ներքեւ՝ բախվելով ծառերին եւ վայրէջք կատարել ձյան հաստ շերտին։ Այնուհետ երեխան ոտքի է կանգնել եւ քայլել։ Իրադարձության ականատեսները անմիջապես շտապ օգնություն են կանչել եւ երեխային տեղափոխել հիվանդանոց։
Բժիշկները նշել են, որ երեխայի առողջական վիճակը լավ է։




























