2012 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ գնաճը կազմել է 3.6 %: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` գնաճին ամենաշատը նպաստել են կարտոֆիլը, բանջարեղենը եւ մրգերը: Մասնավորապես` «բանջարեղեն ու կարտոֆիլ» ապրանքային խմբում վերջին 1 ամսվա ընթացքում գրանցվել է 435 թանկացում: կարտոֆիլի միջին մանրածախ գինը երեւանյան շուկաներում կազմում է 243 դրամ` 1 կգ-ի համար:
Մյուս պարենային ապրանքներից` միրգը թանկացել է 7.7 %-ով, ձկնամթերքը` 2.1 %-ով, ձուն` 1.9 %-ով, կաթնամթերքը` 1.1 %-ով:
Հատկանշական է, որ ոչ պարենային ապրանքների գներում ազգային վիճակագրությունը արձանագրել է գների նվազում: Օրինակ, կոշիկների գները իջել են 2.5 %-ով, վառելիքը` 1 %-ով, ոսկերչական ապրանքները` 3.4 %-ով, կանանց հագուստը` 1.1 %-ով:
Հագուստի ու կոշիկի էժանացումը ամենայն հավանականությամբ հետեւանք է սեզոնային զեղչերի կիրառման:




























