Միջազգային հանրության դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ պետք է լինի անկողմնակալ եւ հավասարակշիռ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որն ամեն դեպքում տեղի ունեցավ փետրվարի 8-ին` ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Մեդվեդեւը ֆրանսիական առաջնորդին տեղեկացրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ սիրիական ղեկավարության մյուս անդամների` ռուսական ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքների մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 7-ին: Այդ հանդիպմանը հայտարարվել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, բայց միաժամանակ անընդունելի է համարում Սիրիայում արյունահեղության շարունակումը: Սիրիական ճգնաժամի կայունացման շրջանակներում շարունակվող բարդ աշխատանքի համատեքստում, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում, Մեդվեդեւը գործընկերներին կոչ է արել խուսափել շուտափույթ միակողմանի քայլերից: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:




























