Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ նավաբեկության հետեւանքով ջրից դուրս են բերվել 31 զոհվածների մարմիններ:

Փրկել հաջողվել է միայն 13-ին, եւս 20 մարդու որունումները շարունակվում են:

Իշխանությունները ձերբակալել են նավապետին, որին ճանաչել են փրկված ուղեւորները: Ըստ Դոմինիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի տեղեկության` այդ մարդը քաջ հայտնի է որպես Պուերտո Ռիկո  անօրինական ներգաղթյալներով բազմաթիվ ուղեւորությունների կազմակերպիչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ` Կարիբյան ծովում, շրջվել էր անօրինական ներգաղթյալներով ոչ այնքան մեծ նավը: Ըստ ճշտված տվյալների` փայտե նավի վրա գտնվել են մոտ 70 մարդ, որոնք փորձել են հանրապետությունից անօրինական կերպով Պուերտո Ռիկո անցնել: