Թերթը գրում է, որ ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը վերջերս յուրօրինակ վարքագիծ է դրսեւորում: «Ժողովուրդ»-ին հասած  տեղեկություններով` նա Սամվել Նիկոյանի օգնականների եւ խորհրդականների սիրտը շահելու,այդպես նաեւ շեֆի աչքին բարձր երեւալու համար կազմակերպում է ճոխ խնջույքներ` խորովածով, քաբաբով եւ դրանց կից բոլոր ատրիբուտներով: «Արդյունքում` ԱԺ երրորդ հարկում, քառօրյայի օրերից բացի, մնացած բոլոր ժամանակ` օրվա երկրորդ կեսից, տարածվում է ուտելիքի բույրը: Եւ վերջերս մի ուշագրավ միջադեպ է եղել.Մեծ Բրիտանիայի դեսպանն իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո, երբ այցելել է Սամվել Նիկոյանին, ԱԺ-ից զգացվող խորովածի, սպիրտային խմիչքների ու սոխի հոտը եւ Նիկոյանի օգնականների սենյակից լսվող ծիծազի ձայնը, մեղմ ասած, շոկի մեջ են գցել եվրոպացի դեսպանին, որը չի թաքցրել իր բացահայտ զարմանքը: Այս տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք Հերոյանին, ով ասաց` «անհեթեթեւթյուններ չեմ մեկնաբանում», ապա անջատեց հեռախոսը»,- գրում է «Ժողովուրդ»-ը: