Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի կարծում, թե Թրամփը կզավթի Գրենլանդիան։
«Չեմ կարծում, թե նա կհասնի դրան»,- ասել է Պիստորիուսը ZDF հեռուստաալիքի հարցազրույցում։ «Ապագան տեսնել չեմ կարող, եւ գուցե պարզվի, որ ես սխալվել եմ, վատ կամ լավ իմաստով»,- ավելացրել է քաղաքական գործիչը եւ կոչ արել ավելի զուսպ արձագանքել իրավիճակին։
Պիստորիուսի խոսքով՝ «իսկ ինչ կլինի, եթե» գուշակություններ անելու իմաստ չկա, պետք է «պարզապես եւ առանց ավելորդ խոսքերի կատարել սեփական աշխատանքը», տեղեկացրել է DW-ն։





























