ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Գրենլանդիան միացնելու իր ցանկությանը դեմ հանդես եկող երկրների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։

«Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի պարագայում, քանի որ մեզ Գրենլանդիան է պետք, քանի որ մեզ Գրենլանդիան է պետք ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել»,- ըստ CNN-ի՝ շեշտել է Թրամփը։