Պենտագոնը մոտ 1500 զինծառայողի հրահանգել է պատրաստ լինել հնարավոր տեղակայմանը Մինեսոտայում, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։

Բանակը ստորաբաժանումները տեղակայման պատրաստ վիճակի է բերել՝ նահանգում բռնության հնարավոր սրացման դեպքում, ընդգծում է լրատվամիջոցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի սպառնացել է կիրառել Ապստամբության մասին օրենքը և տեղակայել զորքեր՝ դաշնային պաշտոնյաների դեմ չդադարող բողոքները ճնշելու համար, որոնք ուղարկվել էին Մինեապոլիս՝ իր վարչակազմի կողմից լայնածավալ միգրացիոն գործողություններն իրականացնելու նպատակով։

ԱՄՆ նախագահի սպառնալիքը հնչել է այն օրը, երբ դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցը կրակել է Մինեապոլիսի բնակչի վրա, որը հարձակվել էր նրա վրա բահով և ցախավելի բռնակով։

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ իշխանությունները իրականացրել են գործողություններ՝ ապօրինի ներգաղթյալներին ձերբակալելու համար։

Ավելի ուշ միգրացիոն և մաքսային ոստիկանության աշխատակիցը սպանել էր նահանգի 37-ամյա բնակչուհի Ռենե Գուդին, ինչը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ նահանգում։