Իսրայելի բանակը լայնամասշտաբ գործողություն է սկսել Հեբրոնում (Հորդանան գետի արևմտյան ափի հարավային հատվածի ամենամեծ քաղաքը), հայտնում է «Сегодня в Израиле» պորտալը:
Զինվորականների տվյալներով՝ գործողության նպատակն է «ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների վերացումը, զենքի ապօրինի շրջանառության կանխումը և տարածաշրջանում անվտանգության ուժեղացումը»:
Ակնկալվում է, որ բանակի գործողությունները կշարունակվեն մի քանի օր: Բնակիչները կարող են լսել պայթյուններ և ականատես լինել ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) ստորաբաժանումների ուժեղացված տեղաշարժին:





























