Պորտուգալիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ:

Ինչպես հայտնում է Euronews-ը, հանրապետության նախագահի ընտրության այս արշավն աչքի է ընկել թեկնածուների ռեկորդային թվով՝ 11: Պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարում էին 10 տղամարդ և 1 կին:

Քվեարկության պաշտոնական ավարտից կարճ ժամանակ անց Europe Elects ռեսուրսը հայտնել է, որ առաջին տուրի արդյունքներով ամենաշատ ձայները՝ 30 տոկոսից մի փոքր ավելի, հավաքել է ձախկենտրոն Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիու Ժոզե Սեգուրուն:

Այսպիսով, ըստ նախնական տվյալների, նա շրջանցել է նախընտրական մրցավազքի ֆավորիտին՝ ծայրահեղ աջակողմյան «Շեգա» կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրային:

Նշենք, որ անցյալ տարի «Շեգան» դարձել էր Պորտուգալիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը, իսկ Վենտուրան ընտրություններին մասնակցել է հակաիմիգրացիոն կարգախոսներով: