Մինեսոտայում Սոմալիի հետ կապված խարդախությունը գնահատվում է 19 միլիարդ դոլար։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կեղծ «կոնգրեսական» Իլհան Օմարը, որն անընդհատ նվնվում և ատում է ԱՄՆ-ն, ամեն ինչ գիտի աշխարհում: Նա պետք է բանտում նստի կամ էլ ավելի խիստ պատիժ ստանա, օրինակ՝ վերադառնա Սոմալի՝ մի երկիր, որը համարվում է աշխարհի վատագույններից մեկը: Նա կարող էր օգնել ՍՈՄԱԼԻՆ ԿՐԿԻՆ ՀԶՈՐ ԴԱՌՆԱԼ (MAKE SOMALIA GREAT AGAIN!)»,— նշել է նա: