ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել NBC News-ին, որում կրկին քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ Գրենլանդիան գրավելու իր փորձերին դիմադրելու համար։

Նա ասել է, որ Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար, և ԵՄ առաջնորդները պետք է կենտրոնանան Ուկրաինայի պատերազմի վրա։

«Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի վրա, քանի որ, անկեղծ ասած, դուք տեսնում եք, թե որտեղ է այն տանում», - ասել է Թրամփը։ «Դրա վրա պետք է կենտրոնանա Եվրոպան, այլ ոչ թե Գրենլանդիան», - հաղորդում է BBC-ն։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք նա ուժ կկիրառի Գրենլանդիան գրավելու համար, ամերիկացի նախագահը պատասխանել է. «Առանց մեկնաբանության»։

Նա ասել է, որ մաքսատուրքեր կսահմանի եվրոպական երկրների նկատմամբ, եթե Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիր չկնքվի։