Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

ՍԱՆԱ գործակալության տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման, ինչպես նաև կայունության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին աջակցելու կարևորությունը։

Նրանք ընդգծել են սիրիական պետության շրջանակներում քրդական ժողովրդի իրավունքների և պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը։ Երկու կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։

Նրանք արտահայտել են համատեղ ցանկություն՝ տեսնելու ուժեղ և միասնական Սիրիա, որը կարող է դիմակայել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։

Քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ շեշտը դնելով Սիրիային դեպի ավելի լավ ապագա շարժվելու նոր հնարավորություն ընձեռելու կարևորության վրա։