Սիրիայի առաջնորդ Ահմադ աշ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։
ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ աշ-Շարաան ընդգծել է Սիրիայի միասնության կարևորությունը և պետական ինքնիշխանությունը ամբողջ երկրում տարածելու անհրաժեշտությունը։
Կողմերը նաև վերահաստատել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակի համակարգման և խորհրդակցությունների կարևորությունը։





























